ԳլխավորԼուր

Վայքի ու Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ձմեռային ճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մարտունիի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է. վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: