ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում մայիսի 4-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 4-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը՝ +27-ից +29, երեկոյան՝ +23-ից +25 աստիճան։

Comment here