ԳլխավորԼուր

Հուլիսի 1-ը շոգ կլինի. եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հուլիսի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այս գիշեր 19-21, վաղը ցերեկը՝ 34-36, 28-30 աստիճան։