ԳլխավորԼուր

Մարտի 11-ը տեղումնառատ կլինի. ձյան ծածկը տեղ-տեղ կավելենա 40-50 սմ-ով

Մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։

Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։

Երևանում մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին՝ ձյան տեսքով:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում մարտի 11-ի առավոտյան կլինի +4-ից + 6, երեկոյան՝ +2-ից + 4 աստիճան։

Comment here