ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում օգոստոսի 9-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 9-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +19-ից +21, վաղը ցերեկը՝ +31-ից +33, երեկոյան՝ +29-ից +31 աստիճան։

Comment here