ԳլխավորԼուր

Վաղը կեսօրից հետո անձրեւներ կլինեն. եղանակը Հայաստանում

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այս գիշեր՝ +4-ից +6, վաղը ցերեկը՝ +16-ից +18, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան։

Comment here