ԳլխավորԼուր

Դպրոցականներն այցելել են «Հայհիդրոմետի» աերոլոգիական կայան

Այց՝ «Հայհիդրոմետի» Երևանի աերոլոգիական կայան

Ապրիլի 8-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի աերոլոգիական կայանը հյուրընկալել էր «Օտար լեզուներ – Մակսեդան» դպրոցի աշակերտներին։

Այցի նպատակը 7-րդ դասարանի «Աշխարհագրություն» և «Ֆիզիկա» առարկաների «Եղանակ և կլիմա» թեման հասկանալի դարձնելն էր, աշակերտների նախագծային աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելն ու կայանում առկա գործիք-սարքավորումներին ծանոթանալը։

Աշակերտները ծանոթացել են կայանում առկա գործիք-սարքավորումներին․ հողի և օդի ջերմաստիճափ, քամու ուղղության և արագության չափիչ սարքեր, տեղումնաչափ, աերոլոգիական դիտարկումներ իրականացնելու համար նախատեսված զոնդ և այլն:

Աշակերտները տեղեկացել են կայանում իրականացվող զոնդարկման աշխատանքների մասին, ինչի արդյունքում հնարավոր է ստանալ մթնոլորտի ուղղաձիգ կտրվածքի մինչև 30-40կմ բարձրության օդի ջերմաստիճանի, ճնշման, քամու ուղղության և արագության վերաբերյալ տվյալներ, ինչը մեծ նշանակություն ունի ինչպես ավիացիայի սպասարկման, այնպես էլ եղանակի կանխատեսման համար։