ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Սլովակիայի կրթաթոշակային ազգային ծրագրից օգտվելու հնարավորություն

Լյուբլին, Սլովակիա

Սլովակիայի ակադեմիական տեղեկատվության գործակալությունը կրթաթոշակների ազգային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր՝ 2024-2025 ուսումնական տարում այդ երկրի կրթական հաստատություններում սովորելու, դասավանդելու և մշակութային այցեր ֆինանսավորելու նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն դիմորդները կարող են ստանալ http://www.scholarships.sk/ կայքում, որի միջոցով ներկայացվում են նաև դիմումները:

Դիմելու վերջնաժամկետներն ապրիլի 30-ն ու հոկտեմբերի 31-ն են՝ համապատասխանաբար ձմեռային և ամառային ուսումնական կիսամյակների համար: