ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրեդիտային շարժունության մրցույթ՝ Կրետեի տեխնիկական համալսարանում ուսանելու համար

Կրետեի տեխնիկական համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Կրետեի տեխնիկական համալսարանների միջև «Էրազմուս+» KA1 ծրագրի շրջանակում կնքված պայմանագրով նախատեսվում է ՀԱՊՀ ուսանողների 2 շարժունություն (ICM)՝ մրցութային կարգով։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու վերոնշյալ համալսարանում 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում: Կարող են դիմել բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի 1-ին և ասպիտանտուրայի ուսանողները` հետևյալ մասնագիտություններով․

• Քիմիական ճարտարագիտություն և վերամշակում,

• Շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիա,

• Նյութագիտություն։

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով։

Շարժունության ծախսերը հոգում է «Էրազմուս+» KA1 ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև նոյեմբերի 15-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Պահանջվող փաստաթղթերի ցանկ․

• անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճեն,

• ՄՈԳ՝ ստորագրված և կնքված,

• ինքնակենսագրական՝ CV Europass ձևաչափով (https://europa.eu),

• անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առնվազն B1 մակարդակ),

• մոտիվացիոն նամակ 250-300 բառի սահմաններում՝ հիմնավորելով ուսումնառության նպատակը։

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀԱՊՀ ընդհանուր հիմունքներով սովորող ուսանողները:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության grantsoffice@polytechnic.am էլ. փոստին:

Comment here