Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության կրթական բաժինը Իսպանիայի Խաենի համալսարանի հետ 1 հայ ուսանողի հնարավորություն է տալիս օգտվելու համալսարանական մագիստրոսական կրթաթոշակից 2022-23 թթ․ ուսումնական տարվա համար, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Ներկայացված ծրագրի շրջանակում կրթաթոշակների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակ (info@spainconsulate.es, +374 10 54 76 63) մինչև թվականի մարտի 25-ը։
Բոլոր տեսակի դասընթացները լինելու են առկա հիմունքներով Խաենի համալսարանում։
Ներառված են ուսման ամբողջական ծախսերը (60-ից մինչև 120 ECTS՝ կախված ընտրված մագիստրոսական ծրագրից)։
Առավել մանրամասն` այստեղ։