ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

Կրթաթոշակների մրցույթ՝ Վրաստանում սովորող հայ ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023թթ․ նոր ուսումնական տարվա համար՝ Վրաստանում սովորող հայ ուսանողների համար։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) առնվազն 75 միավոր է։

ՀԿՀ-ի կողմից հովանավորվում են հետևյալ համալսարանները՝

• Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի համալսարան

• Իլյա պետական համալսարան

• Սամցխե Ջավախեթիի պետական համալսարան

• Թբիլիսիի պետական բժշկական համալսարան

• Կովկասյան համալսարան

• Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան

«Մեր նպատակն է օգնել, որպեսզի բոլոր կրթաթոշակառուները գերազանց ավարտեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստեն հայության սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը։

Ջավախահայ մեր ուսանողների համար ստեղծվել է առանձին հարթակ, որի միջոցով առցանց կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին։

Հարցերի դեպքում կարող եք կապվել ՀԿՀ Ջավախքի գրասենյակի հետ»,-նշված է գրառման մեջ։