ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ուսումնառություն ԱՄՆ-ում՝ Global UGRA ծրագրի շրջանակներում

Ուսանողների փոխանակման Global UGRAD համընդհանուր ծրագիրը, որը ֆինանսավորում է ստանում ԱՄՆ-ի պետական դեպարտամենտից եւ ղեկավարվում է World Learning կազմակերպության կողմից, մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը շարունակում է հայտերի ընդունումը։

Ծրագրի շահառու կարող են դառնալ 18 տարեկանից բարձր բոլոր նրանք, ովքեր.

-UGRAD-ի մասնակից երկրների քաղաքացի են (Հայաստանն այդ ցանկի մեջ է),

-Սովորում են հավատարմագրված բուհում (մասնավոր կամ պետական),

-UGRAD-ի ծրագրի ավարտից հետո առնվազն մեկ կիսամյակ շարունակելու են ուսումնառությունը հարազատ բուհում,

-Վարժ տիրապետում են բանավոր եւ գրավոր անգլերենի,

-Հնարավորություն ունեն սկսել ուսումնառությունն ԱՄՆ-ում 2020-ի հունվարին,

-Ունեն ամերիկյան ուսանողական J-1 ուսանողական վիզա ստանալու իրավունք։

Հայտերը կարող եք ներկայացնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։

Դիմելու վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 31, 2019։

Մանրամասները՝ այստեղ։

Comment here