ԳլխավորԼուր

Բրիստոլի դպրոցի 17-ամյա ուսանողուհին մահացել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկում

Դեկտեմբերի 19-ին Նյու Յորքի Holiday Inn Express հյուրանոցում անգիտակից վիճակում հայտնաբերվել է Բրիստոլի դպրոցի (Bristol Grammar School, Անգլիա) 17-ամյա ուսանողուհին, տեղեկացնում է BBC-ն։ Նրան տեղափոխել են Սինա լեռան հիվանդանոց, որտեղ արձանագրել են աղջկա մահը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ բռնության հետքեր չկան. ենթադրվում է, որ աղջիկը հիվանդացել է Մեծ Բրիտանիայից ԱՄՆ դպրոցի կազմակերպած ուղեւորության ժամանակ։ Նախատեսվում էր այցելություն Նյու Յորք եւ Վաշինգտոն։

Մահվան հստակ պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

1532 թվականին հիմնադրված Բրիստոլի դպրոցը վճարովի է։ Այնտեղ սովորում է 4-18 տարեկան ավելի քան 1300 աշակերտ։

Comment here