ԳլխավորԼուր

Կգործարկվի ուսանողական ավտոբուս Սևան-Երևան-Սևան ուղղությամբ

2022թ. սեպտեմբերի 1-ից Սևան համայնքում կրկին կգործարկվի ուսանողական ավտոբուս` Սևան-Երևան-Սևան ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում են Սևանի համայնքապետարանից։

Այս օրերին Սևանի համայնքապետարանում իրականացվում է հերթագրում ուսանողական ավտոբուսից օգտվել ցանկացող ուսանողների համար:

Ուսանողական ավտոբուսի 1-ին մեկնումը նախատեսված է սեպտեմբերի 1-ին` ժամը 07:20-ին, «Հայբիզնեսբանկ»-ի Սևանի մասնաճյուղի հարակից տարածքից:

Առավելություն է տրվելու այն ուսանողներին, որոնք միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցներ կամ մասնակցի երեխաներ, Արցախից տեղահանվածներ, բազմազավակ, երկու և ավելի ուսանող ունեցող ընտանիքներից:

«Շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթում ուսումնառության բարեհաջող ընթացք… Մաղթում ենք բարի ճանապարհ և բարի վերադարձ»,-նշված է հաղորդագրության մեջ: