ԳլխավորԼուր

Աշխատող ուսանողներին 202 մլն դրամի եկամտահարկ է վերադարձվել

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին 202 մլն դրամ եկամտային հարկ է վերադարձվել ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ցուցանիշներին։

Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2․1% է։ Կառավարության հաստատած մասնագիտությունների գծով ՀՀ հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի աշխատող ուսանողները կարողանում են հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկը։