ԳլխավորԼուր

Նիգերիայում 2,1 մլն դոլար են պահանջել 23 ուսանողներին ազատելու համար

Զինված խմբավորման անդամները, որոնք ապրիլի 21-ին Նիգերիայի հյուսիսի Քադունայի նահանգում պատանդ են վերցրել Գրինֆիլդ համալսարանի ավելի քան 20 ուսանողների, նրանց ազատելու համար պահանջել են 800 միլիոն նայր (2,1 միլիոն դոլար) փրկագին, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

Զինյալները ապրիլի 21-ին հարձակվել են Գրինֆիլդ համալսարանի վրա՝ սպանելով նրա աշխատակիցներից մեկին եւ պատանդ վերցնելով 23 ուսանողների: Երեք տարի առաջ հիմնված բուհի ուսանողների ծնողներից հանցագործները պահանջել են 800 միլիոն նայր փրկագին:

Դա երկրորդ նման դեպքն Է նահանգում ընթացիկ տարում: Մարտի 11-ին Քադունա քաղաքի անտառտնտեսության պետական քոլեջից առեւանգվել էին 39 ուսանողներ: Նրանցից ազատ Է արձակվել սոսկ ինը մարդ: Առեւանգիչները մնացածների համար պահանջում են 500 միլիոն նայր (1,3 միլիոն դոլար):

Comment here