ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

ԱՄՆ-ում մեկ կիսամյակ սովորելու հնարավորություն ուսանողների համար

Global Urgad ծրագրի ուսանողներն ԱՄՆ-ում

Ուսանող եք և ցանկանում եք մեկ կիսամյակ սովորել ԱՄՆ-ի որևէ համալսարանո՞ւմ կամ քոլեջո՞ւմ։ Global UGRAD Program ուսանողական փոխանակման ծրագիրը հենց ձեզ համար է և կարող է շրջադարձային լինել ձեր կյանքում։ Եթե լրացել է ձեր 18 տարին, ստացիոնար սովորում եք որևէ բուհում և գոնե մեկ կիսամյակ արդեն սովորել եք, ուրեմն այս հնարավորությունը հենց ձեզ համար է, հայտնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։

Հայտերն ընդունվում են մինչև 2023թ․ դեկտեմբերի 15-ը։

UGRAD ծրագրի մասին ավելին իմանալու և մրցութային հայտ ներկայացնելու համար տես՝ www.worldlearning.org/ugrad։