ԳլխավորԼուր

Հայտնի են Կանադայի «Մեդիա ճարտարապետության բիենալե- 2023» ուսանողական մրցանակի հաղթողները

Մեդիա ճարտարապետության բիենալե

Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած «Մեդիա ճարտարապետության բիենալե- 2023»-ի մրցանակները շնորհվել են անիմացիոն մեդիա ճարտարապետություն, տարածական մեդիա արվեստ, ապագա միտումներ և նախատիպեր, արդար և կայուն մեդիա ճարտարապետություն, զանգվածային մեդիա ճարտարապետություն և ենթակառուցվածքներ, տրանսմեդիալ մեդիա ճարտարապետություն, ոչ առևտրային մեդիա ճարտարապետություն անվանակարգերում:

Տեղեկությունը հայտնում է archdaily.com-ը։

Յուրաքանչյուր հաղթող ստացել է անհատական թվային մրցանակ, որը ստեղծվել է Տորոնտոյի «Մետրոպոլիտեն» համալսարանի դիզայնի և տեխնոլոգիայի լաբորատորիայի կողմից:

Անիմացիոն մեդիա ճարտարապետություն

Հաղթող ՝ Cabinet of infinity

Ծրագրի ղեկավարներ ՝ Ֆաիզե Մանսուր Հակի և Զեյնաբ Ռահիմի, Վայմարի Բաուհաուսի համալսարան

Տարածական մեդիա արվեստ

Հաղթող ՝ Ghostbox

Ծրագրի ղեկավար ՝ Կագդաս Չեչեն, Վիեննայի կիրառական արվեստի համալսարան

Ghostbox

Ապագա միտումներ և նախատիպեր

Հաղթող ՝ Speculative Hybrids

Ծրագրի ղեկավար ՝ Պանայոտա Պուլիու, Կոպենհագենի Օլբորգի համալսարան

Արդար և կայուն մեդիա ճարտարապետություն

Հաղթող ՝ IsoChronic City

Ծրագրի ղեկավարներ ՝ Պրակրիտի Շրիմալ, Շուաո լի, Սիյան Չժեն, Սոնալի Բորդիա, Բարթլետի ճարտարապետության դպրոց, Կալիֆոռնիայի համալսարան

IsoChronic City
IsoChronic City

Զանգվածային մեդիա ճարտարապետություն և ենթակառուցվածքներ

Հաղթող ՝ Occupy Bus Stops

Ծրագրի նկարիչ ՝ Մերալ Շենթուրք, Յըլդըզի տեխնիկական համալսարան

Տրանսմեդիալ մեդիա ճարտարապետություն

Հաղթող ՝ Wrinkles

Ծրագրի ղեկավար ՝ Դեյզի Զիյան Ժանգ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Ոչ առևտրային մեդիա ճարտարապետություն

Հաղթող ՝  Cabinets of Mischief

Ծրագրի ղեկավարներ ՝ Կատարինա Բանկովիչ և Կատարինա Ֆուչս, Վայմարի Բաուհաուսի համալսարան

Cabinets of Mischief
Cabinets of Mischief

Մեդիա ճարտարապետության բիենալեի ուսանողական մրցանակը շնորհվում է աշխարհի լավագույն ուսանողական նախագծերին ՝ ճարտարապետության, քաղաքային ձևավորման և դասավորության, մեդիա ձևավորման և փոխազդեցության ձևավորման, քաղաքային մեդիա արվեստի խաչմերուկում: