ԳլխավորԼուր

Ամփոփվել են ճարտարապետական շաբաթվա արդյունքները

Ճարտարապետական շաբաթի ամփոփում ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի և «Որոնող ճարտարապետների միավորման» համագործակցությամբ հոկտեմբերի 23-ից 27-ը իրականացավ ճարտարապետական շաբաթը: Ճարտարապետական շաբաթվա ընթացքում ելույթ ունեցան 15 գործող ճարտարապետներ և ներկայացրին իրենց մասնագիտական փորձը:

Միջոցառման առաջին օրը անցկացվել է ՃՇՀԱՀ-ում, երկրորդ և երրորդ օրերը՝ Common ground-ում, չորրորդ օրը՝ Tumo-ում, հինգերորդ օրը՝ ՀՀ ճարտարապետների պալատում:

Ծրագրի մեկնարկը տրվեց հենց համալսարանում, քանի որ հիմնական թիրախը ուսանողներն էին, իսկ շաբաթն ամփոփվեց Ճարտարապետների պալատում: Ելույթ ունեցան ՃՇՀԱՀ ճարտարապետ-դասախոսներ Վահագն Մովսիսյանը՝ «Սուրբ Մարիամ և Սուրբ Աննա եկեղեցիների համալիր» թեմայով, Աննա Հակոբյանը՝ «Անիմացիայի արվեստանոց/ստուդիա» թեմայով, Արբակ Վարդանյանը՝ «Դեֆանս» բնակելի թաղամաս» թեմայով:

ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը նշեց, որ սա մեծ հնարավորություն էր ուսանողների համար շփվելու գործող ճարտարապետների հետ, լսելու նրանց գաղափարները, նաև ծանոթանալու ժամանակակից պահանջներին՝ հետագայում առավել ճիշտ թիրախից սկսելու համար իրենց գործունեությունը:

Ճարտարապետական շաբաթի ամփոփում ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետական շաբաթի ամփոփում ՃՇՀԱՀ-ում

Ճարտարապետական շաբաթի ամփոփում ՃՇՀԱՀ-ում