ԳլխավորԼուր

Վեներա Մարգարյանի անվան կրթաթոշակ՝ ՃՇՀԱՀ ուսանողին

Արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի է ունենում Վեներա Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձման հանդիսավոր արարողությունը։ Կրթաթոշակը տրվում է ինժեներական գեոդոզիայի ամբիոնի գեոդեզիական առարկաներից ամենաբարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողին։

Վեներա Մարգարյանը Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը ղեկավարել է 2012-2015 թվականներին, եղել է հարգարժան պրոֆեսոր և  իր նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ ամբոիոնը տալիս է այնպիսի շրջանավարտներ ովքեր հեշտությամբ իրենց տեղն են գտնում աշխատաշուկայում:

Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Հաղթողը Շինարարության ֆակուլտետի ինժեներական գեոդոզիա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արսեն Մելքոնյանն էր։ Կրթաթոշակը հանձնեցին Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը և  Վեներա Մարգարյանի զարմուհի Անահիտ Արմենակյանը։

Միջոցառմանը ներկա էր ՃՇՀԱՀ ռեկտորը, պրոռեկտորները, Շինարարության ֆակուլտետի դեկանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսները և հաղթող ուսանողի համակուրսեցիները։

Comment here