ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

ԱՄՆ-ում սովորելու հնարավորություն՝ ՀՀ քաղաքացի ուսանողների համար

Սկսվում է Global UGRAD Program ծրագրի հայտերի ընդունումը, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։

Եթե ցանկանում եք յուրահատուկ փորձառություն ձեռք բերել Միացյալ Նահանգներում, դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց և տիրապետել հմտությունների, որոնց շնորհիվ կկարողանաք հարմարվել նոր միջավայրերին, ապա #GlobalUGRAD ծրագիրը հենց ձեզ համար է։

Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ներկայումս բակալավրիատի առկա ուսանող են և ավարտել են ուսումնառության առնվազն մեկ կիսամյակ։ Հայտերն ընդունվում են մինչև 2022թ․ հունվարի 6-ը։

GlobalUGRAD ծրագրի մասին ավելին իմանալու համար տես՝ www.worldlearning.org/ugrad

Հայտ ներկայացնելու համար տես՝ https://bit.ly/3k0tmyb

Comment here