ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի պատճառով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ դա հնարավորություն կտա վիրուսի դեմ պայքարի համար տրամադրել մինչեւ 50 միլիարդ դոլար։

Թամփը հանձնարարել է նաեւ բացել արտակարգ կենտրոններ յուրաքանչյուր նահանգում, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու կիրառել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։

Մարտի 13-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1629 դեպք, 41 մարդ մահացել է։

Comment here