Microsoft-ի հիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Բիլ Գեյթսը լքում է ընկերության տնօրենների խորհուրդը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Գեյթսը հեռանում է, քանի որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել բարեգործությանը եւ բնության պաշտպանությանը:
Նա կշարունակի համագործակցությունն ընկերության հետ սոսկ որպես տեխնոլոգիաների գծով գլխավոր տնօրենի խորհրդական։
Ավելի վաղ՝ 2014 թ.-ին, Գեյթսը հեռացել էր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից։
Գեյթսը հիմնադրել է Microsoft-ը 1975 թվականին Պոլ Ալենի հետ միասին, ով մահացել է 2018 թվականին։
Forbes-ի հունվար ամսվա տվյալներով՝ 64-ամյա գործարարը 110,4 միլիարդ դոլար կարողությամբ երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։
Մարտի 10-ի «սեւ երեքշաբթիից» հետո, երբ ֆոնդային շուկաներում կտրուկ անկում գրանցվեց, Microsoft-ի հիմնադիրը կորցրեց 3.8 միլիարդ դոլար։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։