ԳլխավորԼուր

Microsoft-ը Windows-ի նոր տարբերակը կներկայացնի հունիսի 24-ին

Microsoft ընկերությունը Windows-ի նոր տարբերակը կազդարարի հունիսի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg գործակալությունը:

Շնորհանդեսի ժամանակ հանդես կգան Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան եւ արտադրության գծով գլխավոր տնօրեն Փանոս Փանայը:

Նոր ծրագրային ապահովումը (ԾԱ) կներառի ինտերֆեյսի դիզայնի փոփոխություններ, լրացուցիչ հնարավորություններ Windows app store-ի միջոցով ստեղծողների եւ մշակողների համար, ինչպես նաեւ օգտատերերի եւ ընկերությունների միջեւ կապերի ստեղծման ավելի դյուրին միջոցներ:

Պաշտոնական թողարկումը պլանավորված Է աշնանը։

Comment here