ԳլխավորԼուր

50 նոր համակարգիչ՝ սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ և Լոռու մարզի լեռնային գոտիների աշակերտները IDBank-ի և Idram ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան 50 նոր համակարգիչ՝ հեռավար կրթությանն արդյունավետ մասնակցելու համար: Հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում «Իդրամ» հավելվածի, կայքի, IDBanking.am առցանց հարթակի, և «Իդրամի» տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց ընկերություններն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար գնել են համակարգիչներ։ Այսօր բանկի ներկայացուցիչները համակարգիչների մի մասը հանձնել են ԿԳՄՍ նախարարությանը՝ սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով, ապա ուղևորվել Լոռու մարզ՝ դրանք անձամբ աշակերտներին փոխանցելու:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here