ԳլխավորԼուր

166 դպրոցում աշակերտներից մեկի հայրը հարվածել է 2 այլ աշակերտի. նրանք հոսպիտալացվել են

166 դպրոց

Մայիսի 11-ին, ժամը 12.57-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի թիվ 166 դպրոցի փոխտնօրենից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա, Usanogh.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Երևանի 166 դպրոց են մտել ու աշակերտներին ծեծի ենթարկել:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը՝ վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը: