ԳլխավորԼուր

Գեղարքունիքում մի քանի դպրոցների դասապրոցեսը կասեցվել է

Էլեկտրասյուներ

Այս գիշեր Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։

Տեղեկությունը հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։

ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։

Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։