ԳլխավորԽոսք

Երբեմն պետք է լռել, որպեսզի քեզ լսեն. Ստանիսլավ Եժի Լեց

Ստանիսլավ Եժի Լեց

Ներկայացնում ենք լեհ բանաստեղծ, գրող-երգիծաբան և աֆորիզմների հեղինակ Ստանիսլավ Եժի Լեցի (6 մարտի, 1909 – 7 մայիսի, 1966) մտքերից։

***

• Անելանելի ենք անվանում այն իրավիճակը, որից դուրս գալու ելքը մեզ դուր չի գալիս։

• Որոշ մարդկանց հետ շփվելուց հետո ինձ մոտ լիարժեքության հստակ արտահայտված բարդույթ է առաջանում։

• Սատանան չի քնում: Ում հետ պատահի:

• Առասպելներ ստեղծեք ձեր մասին: Աստվածներն էլ են այդպես սկսել։

• Երբ ես մտածում էի, որ արդեն վերջ՝ հասել եմ հատակին, ներքևից թակոց լսեցի:

• Միայն նրանք են խելագարվում, ովքեր խելք ունեն:

• Խաղաղության երաշխիքը՝ թաղել պատերազմի կացինը թշնամու հետ միասին:

• Քեզ միևնույն է կվաճառեն, դու միայն քո արժեքը բարձրացրու։

• Նույն ուղեղով մտածե՞լ ու հավատա՞լ։

• Պատահում է, որ ապրելդ չի գալիս, բայց դա չի նշանակում, որ ուզում ես մեռնել։

• Քանի դեռ քամի չկա, հողմացույցն էլ իր բնավորությունն ունի:

• Մի կորցրեք ձեր գլուխը: Մեկ էլ տեսաք՝ կյանքը կցանկանա շոյել այն:

• Երբեմն պետք է լռել, որպեսզի քեզ լսեն։

• Ամենից հաճախ ելքը այնտեղ է, որտեղ մուտքն էր:

• Սատանայի ուժը նրա հրեշտակային համբերության մեջ է:

• Ասենք թե գլուխդ կխփես պատին ու կքանդես այն. իսկ ի՞նչ ես անելու հարևան խցում։

• Տրորված ճանապարհով մի քայլիր՝ կսայթաքես։

Թրգմ՝ Usanogh.am