Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի (20.05.1799-18.08.1850) մտքերից։
***
• Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կլուծի նրա խնդիրները։
• Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ։
• Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի։
• Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին։
• Չափազանց շատ ուրախություն ճաշակող մարդիկ անխուսափելիորեն բթանում են։
• Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թուլությունները։
• Սեփական կնոջից սիրուհի սարքել չկարողանալն ապացուցում է միայն ամուսնու անլիարժեքության մասին։ Պետք է կարողանալ մի կնոջ մեջ գտնել բոլոր կանանց։
• Իր քայլվածքով կինն ամեն ինչ կարող է ցույց տալ՝ թույլ չտալով ոչինչ տեսնել։
• Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս չի կարող նրան սիրել։
• Խանդոտ ամուսինն իրականում ոչ թե իր կնոջ վերաբերյալ կասկածներ ունի, այլ՝ հենց իր։
• Ոչ ոք չի սիրում կնոջը պատանեկության կամ հասունության, գեղեցկության կամ անճոռնիության, հիմարության կամ խելքի համար։ Նրան ինչ-որ բանի համար չեն սիրում, այլ պարզապես սիրում են, ուղղակի սիրում են։
• Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։
• Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում։ Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում։
• Կինը սիրում է հաղթանակ տանել այն տղամարդու նկատմամբ, որն ուրիշին է պատկանում։
• Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է դառնալ նրա սիրեկանը։
• Անհեթեթություն է համարել, թե իբր տղամարդը երբեք չի կարող երջանիկ լինել միևնույն կնոջ հետ։ Դա հավասարազոր է այն պնդմանը, որ լավ երաժշտին մի քանի ջութակ է հարկավոր՝ որևէ լուրջ գործ նվագելու համար։
• Կանանց հատուկ է անհնարինն ապացուցել՝ հնարավորի հիման վրա, և ժխտել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը։
• Անգամ կնոջ ամենաանկեղծ խոստովանությունների մեջ միշտ լռության համար տեղ է մնում։