ԳլխավորԽոսքՄարս VS Վեներա

Աֆորիզմներ կանանց մասին՝ կանանց տոնի առթիվ

Կինն Աստծո երկրորդ սխալն է։ Ֆրիդրիխ Նիցշե

Ինձ համար ավելի հեշտ կլիներ հաշտեցնել ամբողջ Եվրոպան, քան մի քանի կանանց։ Լյուդովիկոս 14-րդ

Կինը մարդկային արարած է, որը հագնվում է, շատախոսում է ու հանվում է։ Վոլտեր

Կենսաբանության տեսանկյունից եթե ինչ-որ բան ձեզ կծում է, դա ավելի շուտ իգական սեռի է։ Սքոթ Կրուզ

Կինը միաժամանակ խնձոր ու օձ է։ Հանրիխ Հայնե

Կանայք զարմանալի ինտուիցիա ունեն. նրանք նկատում են ամեն ինչ, բացի ակնհայտ բաները։ Օսկար Ուայլդ

Կինը երջանկության հրավեր է։ Շառլ Բոդլեր

Պաշտում եմ կանանց, բայց տանել չեմ կարողանում նրանց ընկերակցությունը։ Անրի դե Մոնտերլան

Որքան էլ տղամարդիկ վատը մտածեն կանանց մասին, ցանկացած կին նրանց մասին ավելի վատն է մտածում։ Նիկոլա Շամֆոր

Կանայք վարպետորեն են տիրապետում վիրակապելու արվեստին, գրեթե այնքան, որքան վերքեր հասցնելու արվեստին։ Բարբե դե Օրվիլ

Ինտուիցիան տրված է կանանց, որպեսզի նրանք կռահեն տղամարդու այն մտադրությունները, որոնք տղամարդու մտքով դեռ չեն էլ անցել։ Ժան Դելակուր

Անկախ կինը նա է, որը ոչ մեկին չի գտել, ով կցանկանար կախված լինել իրենից։ Սաշա Գիտրի

Պետք է կարողանալ հաճախ ենթարկվել կանանց, որպեսզի մերթ ընդ մերթ իրավունք ունենաս տիրել նրան։ Վիկտոր Հյուգո

Կին լինելը շատ դժվար է արդեն այն պատճառով, որ հիմնականում հարկ է լինում գործ ունենալ տղամարդկանց հետ։ Ջոզեֆ Կոնրադ

Եթե ցանկանում եք իմանալ՝ իրականում ինչ է մտածում կինը, նայեք նրան, բայց մի լսեք։ Օսկար Ուայլդ

Ամեն ինչ մարդու ձեռքերում է, իսկ մարդը՝ կնոջ։ Ալեքսանդր Ֆյրուստենբերգ

Այն տղամարդիկ, որոնք վատ են արտահայտվում կանանց մասին, հիմնականում նկատի ունեն միայն մեկին։ Ռեմի դե Գուրմոն

Մտքերն ու կանայք միասին չեն գալիս։ Միխայիլ Ժվանեցկի

Կանայք մեծամասնությունն է, որը գոյատեւում է փոքրամասնության իրավունքների հաշվին։ Լիզա Կրեմեր

Կանայք վատ խորհուրդներին չեն հետեւում, նրանք դրանցից առաջ են ընկնում։ Աբել Էրման

Միշտ ասա կնոջը, որ նա ուրիշ կանանց նման չէ, եթե ցանկանում ես նրանից ստանալ նույնը, ինչ ուրիշներից։ Ուինդեմ Լյուիս

Տես նաեւ՝ Երջանկության միջազգային օրն է. աֆորիզմներ՝ երջանկության մասին

Comment here