ԳլխավորԽոսք

Ժան դե Լաֆոնտեն. աֆորիզմներ

Ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ Ժան դե Լաֆոնտենի (8.07.1621-13.04.1695) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք նրա մի քանի աֆորիզմներից։

***

Խելամիտ մարդու համար անօգտակար ոչինչ չի լինում։

Երբեք կարծիք մի կազմիր մարդու մասին նրա արտաքինով։

Ծաղիկներով պատված ճանապարհը երբեք դեպի փառքը չի տանում։

Մարդն այնպես է կառուցված, որ, երբ ինչ-որ բան լուսավորում է նրա հոգին, ամեն ինչ դառնում է հնարավոր:

Հնարավոր չէ անմիջապես գոհացնել ամբողջ աշխարհին եւ սեփական հորը։

Իսկական մեծությունն ինքնատիրապետման մեջ է։

Մենք հանդիպում ենք մեր ճակատագրին այն ճանապարհին, որն ընտրում ենք՝ դրանից խուսափելու համար:

Սեր, սեր, երբ դու տիրում ես մեզ, կարելի է ասել` ների՛ր, խոհեմություն:

Վարպետը ճանաչվում է իր գործով։

Ոչինչ այնքան ծանր չէ, որքան գաղտնիքը:

Կրկնակի հաճելի է խաբել խաբեբային:

Օգնիր ինքդ քեզ, եւ քեզ կօգնեն նաեւ աստվածները։

Համբերությունը և ժամանակը տալիս են ավելին, քան ուժը կամ կիրքը:

Ընկերներից ինչ-որ բան թաքցնելը վտանգավոր է, սակայն ավելի վտանգավոր է նրանցից ոչինչ չթաքցնելը:

Մեղրի մեջ ավելի շատ ճանճ է խեղդվում, քան քացախում:

Երբեք մի բաժանեք չսպանված արջի մորթին։

Comment here