Նորվեգացի դրամատուրգ, եվրոպական «նոր դրամայի» հիմնադիր, բանաստեղծ և հրապարակագիր Հենրիկ Յուհան Իբսենը (20 մարտի,1828 — 23 մայիսի, 1906) համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգը աշխարհում Ուիլյամ Շեքսպիրից հետո, իսկ «Տիկնիկների տուն» դրաման դարձել է ամենաշատ բեմադրված թատերգությունը արդեն 20-րդ դարի դարասկզբին։
Ներկայացնում ենք նրա աֆորզմներ դարձած մտքերից։
***
• Փոքրամասնությունը կարող է ճիշտ լինել, մեծամասնությունը միշտ սխալվում է:
• Սիրո առաջ մահվան սարսափն ու խավարն անզոր են:
• Հավատարիմ ընկերոջ համար երբեք չի կարելի չափից շատ բան անել:
• Մարդու հոգին կայանում է նրա գործերի մեջ:
• Վախկոտությունն իր ծաղկման շրջանում վերածվում է դաժանության:
• Միակ բանը, որ ես գնահատում եմ ազատության մեջ, դրա համար պայքարն է. նրան տիրելը ինձ չի հետաքրքրում:
• Խնդրում եմ չօգտագործել այդ օտար «իդեալ» բառը: Պարզապես ասեք «սուտ»։
• Հազարավոր բառեր ավելի քիչ հետք կթողնեն, քան մեկ արարքի մասին հիշողությունը:
• Ամենաուժեղը նա է, ով միայնակ է պայքարում:
• Ինչ ցանես երիտասարդության ժամանակ, այն էլ կհնձես հասուն տարիքում:
• Տնային կյանքում չի կարող լինել ազատություն կամ գեղեցկություն, որը հենվում է վարկերի և պարտքերի վրա:
• Կինը աշխարհի ամենահզոր արարածն է, և նրանից է կախված տղամարդուն ուղղորդել այնտեղ, որտեղ Տեր Աստված ցանկանում է նրան տանել:
• Իրական նշանը, որով դուք կարող եք ճանաչել իսկական իմաստունին, համբերությունն է:
• Ամենաստոր հանցագործությունը ընկերոջ վստահության չարաշահումն է։
• Մաքուր խիղճը լավագույն բարձն է: