ԳլխավորԼուր

Ի աջակցություն տավուշցիների. Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են

Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ են

«Մայր Հայաստան» դաշինքը Երևանի բուհերում իրազեկման ակցիաներ է անցկացնում։ Դա արվում է ի աջակցություն տավուշցիների, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:

«Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, ուսխորհրդի ներկայացուցիչներ, պետք է համախմբվել և մեկ բռունցք լինել։ Քաղաքացին պետք է իր դիրքորոշումը հայտնի իրավիճակի վերաբերյալ։ ՀՀ կառավարության հետագա քայլերն ու միակողմանի զիջումները կարող են պատուհաս դառնալ»,– մասնավորապես հայտարարեց  «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ն անկախ խորհրդային ժամանակներում եղել է ազգապահպանության գլխավոր օրրաններից մեկը: Նա հորդորեց անտարբեր չմնալ, լինել հայրենասեր ու հայրենատեր. «Դուք եք ապագա գիտնականները, ապագա ղեկավարները: Պատասխանատվության գործոնը պետք է ստիպի սեփական տեսակետ արտահայտել, ակտիվ եղեք սոցցանցերում, լսարաններում, անտարբերությունը ամենավատ արարքն է»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։  Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։