ԳլխավորԼուր

Այս պահին կրակոցներ չկան. Արծրուն Հովհաննիսյան

Գիշերը ադրբեջանական կողմը կրակոցներ է իրականացրել ոչ միայն Տավուշի այն հատվածում, որտեղ վերջին օրերին ընթացնում էին գործողությունները, այլ նաև Տավուշի սահմանագոտու ողջ երկայնքով, Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում, սակայն լարվածությունը զգալիորեն նվազել է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտ 120 կրակոցներ, խախտումներ: Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային և այլ՝ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակոցներն իրականացվել են  ոչ միայն բուն մարտական գործողությունների շրջանում, որ ընթանում էին վերջին օրերին, այլեւ Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով՝ այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, նախիջևանյան հատվածում՝ չորրորդ և հինգերորդ բանակային կորպուսների հատվածում»,-ասաց Հովհաննիսյանը եւ նշեց, որ ըստ էության այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան:

Comment here