ԳլխավորԼուր

ՊՆ-ն հերքում է ու հորդորում

Ռուս խաղաղապահներ Արցախում

Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է` մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց:

Comment here