ԳլխավորԼուր

Դավիթ Տոնոյանը խիստ ցուցումներ է տվել

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում,  ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին:

Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Comment here