ԳլխավորԼուր

Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր

Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են  պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։

Հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։

Հավաքներին մասնակցելու ընթացքում քաղաքացիները համարվում են զինծառայողներ, օգտվում են զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, պահպանվում են նրանց քաղաքացիական աշխատատեղերը։

Բացի այդ, հավաքների յուրաքանչյուր ամսվա համար նրանք կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Comment here