ԳլխավորԼուր

ՊՆ-ն հայտարարում է մրցույթ արդի տեխնոլոգիաների խմբում ծառայելու համար

Կիբեռնետիկա, ծրագրավորում

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2026 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝

  • ծրագրավորում,
  • ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
  • կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2026 թվականի հունիսի 27-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ․ փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews