Հայաստանում զորակոչի շրջանակում ԶՈւ-ի համալրման ժամկետ է սահմանվել 2026 թ. հունիսի 29–ից մինչև օգոստոսի 15-ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026թ. հունիսի 24–ից մինչև օգոստոսի 15–ը ներառյալ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


