ԳլխավորԼուր

Արցախի նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել հակառակորդի «ORBITER- 3» ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ օգոստոսի 7-ին այցելել է Պաշտպանության բանակի Կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամաս:

Արցախի ղեկավարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել սպառազինության նոր տեսակներին, հետաքրքրվել առկա խնդիրներով:

Այցի ընթացքում գերազանց ծառայության և մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար Հանրապետության նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների:

Արցախի ՊՆ հաղորդմամբ՝ պետական պարգևներ ստացողների թվում են հուլիսի 18-ին հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները:

Comment here