ԳլխավորԼուր

Երևանում ցուցադրվեցին վերջին օրերին խոցված ադրբեջանական ԱԹՍ- ները

ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում ցուցադրվեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետ, ՀՕՊ զորքերի պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զինված ուժերի ծառայողները հնարավորություն կունենան ուսումնասիրել ադրբեջանական ԱԹՍ-ները, որոնց մեծ մասն իսրայելական արտադրության են:

«Մեր Զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին խոցել են ադրբեջանական 10 միավոր հարվածային, 1 ռազմավարական և 3 հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր»,- ասաց Մովսեսյանը:

Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ ադրբեջանական կողմը հայկական որևէ անօդաչու թռչող սարք չի խոցել:

Comment here