Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգից դժգոհ դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել ԳԹԿ շենքի մոտ։
Նրանք բողոքում են, որ դիմորդները բարձր միավորներ են հավաքել՝ 16-17, սակայն չեն ընդունվել, մինչդեռ ավելի ցածր բալ հավաքածներն ընդունվել են:
Դիմորդներից մեկի հայրը նշել է, որ իր որդին առաջին հայտով դիմել է իրավաբանության ֆակուլտետ, զուգահեռ մի քանի հայտերով ևս դիմել է, ստացել է 15.75 միավոր և չի ընդունվել: Նրա խոսքով՝ եղել են դիմորդներ, որոնք 18 և ավելի միավոր են ստացել, 4-5 հայտով դիմել, սակայն դարձյալ չեն ընդունվել:
ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ զրույցում օրինակներով պարզաբանել է բարձր բալերով դիմորդների դուրս մնալու պատճառը:
«Եթե մեկն առաջին հայտով գրել է «Իրավագիտություն», մյուսը՝ «Քաղաքագիտություն», իսկ մեկ այլ դիմորդ գրել է «Միջազգային հարաբերություններ», նշանակում է ամեն մեկը մրցում է տվյալ մասնագիտությունն ընտրած դիմորդների հետ: Առաջին հայտն անվճար, թե վճարովի՝ գերակա է մյուսների նկատմամբ»,- նշել է Նասիբյանը և հավելել, որ մինչ այս տարի գերակա են եղել անվճար հայտերը, իսկ մնացած դեպքերում ըստ միավորների ընդունվել են:
Նրա խոսքով՝ այժմ արված է այնպես, որ, օրինակ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ դիմողները կմրցեն իրար հետ:
«Տեղերը փակվեցին, թափուր տեղ կմնա՝ մնացած հայտերը կաշխատեն»,- նշել է Նասիբյանը:
Ըստ ԳԿԹ փոխտնօրենի՝ եթե դիմորդն առաջին հայտով նշել է «Քաղաքագիտություն» և ստացել է 7,5 միավոր և հաղթահարել է անցողիկ շեմը՝ ինքը պետք է ընդունվի, թափուր տեղ չպիտի մնա, իսկ եթե թափուր մնա, ապա լրացուցիչ քննություն կանցկացվի:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։