Առաջին անգամ միասնական քննությունների համար Հայաստանում գործել է 50 քննական կենտրոն՝ նախորդ տարիների 40-41-ի փոխարեն, ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով 2025 թվականի բուհական ընդունելության առաջին /ձմեռային/ փուլի քննություններին։
Նա նաեւ նշեց, որ դիմորդների թիվն աննախադեպ մեծ է եղել.
«Եթե անցած տարի միասնական քննությունների առաջին փուլում ունեինք 9671 դիմորդ, ապա այս տարի աննախադեպ թիվ ենք ունեցել՝ 11608»,-նշեց նա։
12-րդ դասարանում սովորող հայտագրվածների թիվը 10765 է, նախորդ տարվա շրջանավարտների թիվը՝ ավելի քան 544, իսկ նախորդ տարիների շրջանավարտներինը՝ 299:
ՀՀ քաղաքացի դիմորդները եղել են 11299, այլ երկրներինը՝ 309 հոգի: ՌԴ քաղաքացիների թիվը 251 է, մեկական դիմորդներ են եղել Գերմանիայից, Նիդերլանդներից, Հունաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Հնդկաստանից եւ Հորդանանից:
Մանրամասները՝ տեսանյութում։