ԳլխավորԼուր

Հայտնի է, թե որ մարզերում քննական կենտրոններ կգործեն հեռակայի քննությունների համար

Դիմորդ, քննություն

Բուհերի հեռակա ուսուցման ընդունելության կենտրոնացված քննությունների համար, մայրաքաղաքից բացի, քննական կենտրոններ են ձևավորվելու Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում: Տեղեկությունը հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Մարզերի դիմորդները քննությունները հանձնելու են իրենց մարզերում: Երևանի քննական կենտրոններում, մայրաքաղաքի դիմորդներից բացի, քննություն են հանձնելու Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերի դիմորդները:

Հիշեցնենք՝ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների համար կարելի է հայտագրվել  ԳԹԿ «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։

Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: