ԳլխավորԼուր

«Օտար լեզուներ»-ի քննության նախնական արդյունքները

Անգլերեն լեզվի դասասենյակ

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. հունվարի 22-ին դիմորդները քննություն են հանձնել «Օտար լեզուներ»-ից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Անգլերեն»

Հայտագրվել է 3138, մասնակցել է 3080 դիմորդ (2022-ին՝ 5502)

Միջին միավորն է 12,86 (2022-ին՝ 13,71)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 486 մարդ կամ 15,8 տոկոս (2022-ին՝ 535 կամ 9,7 տոկոս)

18-20 միավոր են ստացել 517 մարդ կամ 16,8 տոկոս (2022-ին՝ 1131 կամ 20,6 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 289, 19-19.75՝ 215, 20՝ 13 դիմորդ։

«Գերմաներեն»

Հայտագրվել է 27, մասնակցել է 26 դիմորդ (2022-ին՝ 93)

Միջին միավորն է 12,01 (2022-ին՝ 14,71)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 2 մարդ կամ 7,7 տոկոս (2022-ին՝ 9 կամ 9,7 տոկոս)

18-20 միավոր են ստացել 1 մարդ կամ 3,8 տոկոս (2022-ին՝ 35 կամ 37,6 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 1, 19-19.75՝ 0, 20՝ 0 դիմորդ։

«Ֆրանսերեն»

Հայտագրվել է 16, մասնակցել է 16 դիմորդ (2022-ին՝ 70)

Միջին միավորն է 14,81 (2022-ին՝ 13,14)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ չկա (2022-ին՝ 6 կամ 8,6 տոկոս)

18-20 միավոր են ստացել 2 մարդ կամ 12,25 տոկոս (2022-ին՝ 15 կամ 21,4 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 1, 19-19.75՝ 0, 20՝ 1 դիմորդ։

«Իսպաներեն»

Հայտագրվել է 1, մասնակցել է 1 դիմորդ

Միջին միավորն է 16,25

«Իտալերեն»

Հայտագրվել է 1, մասնակցել է 1 դիմորդ

Միջին միավորն է 19,25

Գնահատականները հրապարակվում են քննության 5-րդ օրը՝ հունվարի 27-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ հունվարի 28-ին այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը, առավոտյան 10-ից մինչև երեկոյան 17-ը:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Հաջորդ քննական օրը հունվարի 29-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։