ԳլխավորԼուր

Քույրերը ձերբակալվել են Երևանում թմրանյութեր տարածելու համար

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները Երևանի Ազատության պողոտայում ձերբակալել են  22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրել։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն են կատարել Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։

Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝  հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի  միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։ Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։  Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։