Օօլոգա քաղաքի (Օկլահոմայի նահանգ, ԱՄՆ) միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտը հեռացվել է դպրոցից այն բանից հետո, երբ դպրոցական ավտոբուսում մարիխուանա պարունակող կոնֆետներ է բաժանել աշակերտներին, տեղեկացնում է abc13-ը։
Լուրն արագ տարածվել է փոքր քաղաքում, որի բնակչության թիվը 2000-ից քիչ է։ Դպրոցի ղեկավարությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։
Հետաքննություն է սկսվել պարզելու համար, թե որտեղից էր աշակերտի մոտ հայտնվել թմրակոնֆետների տուփը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։