Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 24-ին հերոսի անունը կրող կրթահամալիրում անցկացվել է հանդիսավոր միջոցառում:
Ավանդույթի համաձայն՝ Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի է ունեցել նաև 2019թ.-ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները:
Ներկաներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ով հորդորել է կրթահամալիրի սաներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը, մաղթել արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։