ԳլխավորԼուր

ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդն այցելել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Այսօր ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը այցելեց Դիլիջանի գողտրիկ անկյունում տեղակայված՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան՝ մասնակցելու ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ուսանողական ֆորումին։

Միջոցառման նպատակն էր ստեղծել համագործակցության հարթակ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, համատեղ մշակել ծրագրեր, քննարկումների միջոցով տալ ուսանողությանը հետաքրքրող հարցերի պատասխանները։

Օրը պատահական չէր ընտրված, քանզի այսօր նշվում է Երիտասարդության միջազգային օրը։ Հանդիպմանը ներկա էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներ, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ, ուսանողներ ՀՌՀ-ից, ԵՊՀ-ից և ներկայացուցիչներ տարբեր զորամասերի սպայական կազմից։

Տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի, ինչպես նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի և Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Գեղամ Սարգսյանի հետ։

Այնուհետև հարց-պատասխան ձևաչափով տեղի ունեցավ քննարկում երիտասարդների և ՊՆ ներկայացուցիչների միջև։

Քննարկումից հետո տեղի ունեցավ շուրջայց վարժարանի տարածքում։

Comment here