ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկը հաղթել է Իվանովո քաղաքի հավաքական թիմին

Ապրիլի 25-ին՝ Երևանի ժամանակով 13։00-ին chess.com շախմատային առցանց հարթակի միջոցով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շախմատիստները 20 խաղատախտակով անցկացրեցին յուրաքանչյուրը 4-ական հանդիպում՝ մրցելով ՌԴ Իվանովո քաղաքը ներկայացնող հինգ համալսարանների հավաքական թիմի հետ։

Պոլիտեխնիկը ներկայացնում էին ինչպես համալսարանի ուսանողները, այնպես էլ ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցի աշակերտները և ՀԱՊՀ Երևանի քոլեջի ուսանողները։

Խաղի ժամակարգն էր յուրաքանչյուր խաղացողին 10-ական րոպե՝ յուրաքանչյուր քայլին 5 վայրկյան ավելացմամբ։

Պոլիտեխնիկը հաղթեց ընդհանուր 51–29 հաշվով։

Comment here